|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Երեկ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր: Կալանավորներից մեկի կինը ամբողջ վարչության աշխատանքը տասնհինգ րոպեով «խաթարել» էր, սենյակներից աշխատակիցները դուրս էին «թափվել»՝ դիտելու, թե ինչ է կատարվում: Շենքով մեկ բարձր գոռում էր միջին տարիքի քաղաքացին` բաժիններից մեկի ղեկավարին վիրավորելով ու մեղադրելով տասը հազար դոլարի կաշառք պահանջելու մեջ:
Գաղտնիք չէ, որ կալանավայրերում բավականին «կլորիկ» գումարներ են պտտվում: Հավանաբար, ՔԿՀ բաժնի պետերից մեկը որոշել էր ինքն էլ օգտվել, բայց կնոջ բարձրացրած աղմուկից հետո, դժվար թե համարձակվի այդ մասին նորից մտածել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։