|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կառավարության շենքում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ զրույցի ինչ-որ պահին (հարցազրույցը տեղի էր ունենում շաբաթվա վերջին՝ երեկոյան) հանգստի սենյակից ինչ-որ ձայն լսվեց: Երեքս էլ լարվեցինք (Արամ Անանյանը նույնպես ներկա էր): Յուրօրինակ ժպիտ նկատվեց երկուսի դեմքին. գիտեին ինչ է կատարվում ներսի սենյակում:
Քիչ հետո այդ սենյակի դուռը դանդա՜ղ բացվեց, ու մանկան մի գլուխ, դռանը կպած, նայեց-նայեց: Ինչ-որ մեկը շատ արագ ներս քաշեց փոքրիկին:
Տիգրան Սարգսյանին այլ բան չէր մնում, եթե ոչ ժպիտով բացատրել` շատ ուշ է տուն գնում, երեխաները քնած են լինում, գրեթե չի տեսնում նրանց, երբեմն-երբեմն՝ շաբաթվա վերջին, իրենք են գալիս «տեսության»:
Ծանոթանանք. Մարկոսիկն ու Աբգարիկն էին: Համբերատար սպասում էին` հարցազրույցն ավարտվի, հորը տեսնեն, մի քիչ շփվեն ու գնան (մի կարեւոր հանդիպում էլ կար հարցազրույցից հետո): Նաեւ տիկին Գոհարն էր այնտեղ՝ փխրուն, լուռ, համակրելի: «Վարչապետանոցի» կողմերում «երկար կռվածս» (Կարմեն Դավթյան) նման հետաքրքիր, եթե անկեղծ՝ գողտրիկ բան չէր տեսել «հարյուր տարի»: