|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռի ուղևորուհին ասել է ռումբի մասին, քանի որ իրեն նյարդայնացրել է ուղեկցորդուհու հեռախոսային խոսակցությունը, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Պայթուցիկի մասին արտահայտությունը կատակ է եղել։
«Կինը դժգոհ է եղել այն բանից, որ երբ մարդիկ բարձրանում էին ինքնաթիռ, ուղեկցորդուհին հեռախոսով խոսում էր մեկի հետ։ Դրա համար էլ ասել է. «Դադարեցրու խոսելդ, հակառակ դեպքում չես նկատի իմ ուսապարկի ռումբը», – հավելել է աղբյուրը:
Դրանից հետո անձնակազմը ոստիկանություն է կանչել։ Ուղևորուհուն բերման են ենթարկել, այժմ նա հարցաքննվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտարարել է՝ իր ուսապարկի մեջ ռումբ կա: