կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 16:33
Հասարակություն

Գողության նպատակով տուն մտած կնոջը տանտերը բռնել է

Գողության նպատակով տուն մտած կնոջը տանտերը բռնել է

Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.25-ին, 1978 թ. ծնված Սասուն Մ.-ից ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին իր բնակարանից փորձել է գողություն կատարել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, 1972 թ. ծնված Արևիկ Մ.-ն, մուտքի դուռը բանալիով բացելով, մուտք է գործել Սասուն Մ.-ի տուն, սակայն, նկատելով վերջինիս, հանցագործությունն ավարտին չի հասցրել և փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է Սասուն Մ.-ի կողմից: Արևիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն: