| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ, 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանության ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքում՝ ապրիլի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, իր տանը 5 մլն 200 հազար դրամը որպես կաշառք ստանալուց հետո Արայիկ Մանուկյանը փաստով մերկացվել է: Նա անձամբ տան պահարաններից մեկից ներկայացրել է նաև կաշառքի առարկա հանդիսացող գումարը, որն անմիջապես առգրավվել է։
Ըստ տուժողի հաղորդման` նույն 9 հեկտար հողատարածքն իրեն վաճառելու համար դեռևս 2014 թվականի նոյեմբերին անցկացվել էր ձևական աճուրդ, որի ժամանակ Մանուկյանն իրենից պահանջել էր 5 մլն 500 հազար դրամ: Աճուրդում հաղթելուց հետո իր պահանջած գումարը չվճարելու համար համայնքապետը աճուրդը չեղյալ էր հայտարարել: Հետո, սակայն, նոր աճուրդ կազմակերպելու և մարզպետարանից համապատասխան թույլտվություններ ստանալու և նոր ձևական աճուրդ անցկացնելու համար պայմանավորվել էին արդեն 5 մլն 200 հազար դրամ գումարի շուրջ:
Արայիկ Մանուկյանը բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Քննությունը շարունակվում է: