Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ պատերազմական իրավիճակում գտնվող Սիրիային` նշելով, որ անկայուն վիճակը հանգեցնում է զոհերի ու ավերածությունների։ Նա նշեց, որ, ցավոք, քիչ չեն զոհերը խաղաղ բնակչության շրջանում։
«Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տները և անվտանգության նկատառումներով եկել Հայաստան։ Օրեր առաջ ես լրատվամիջոցների օգնությամբ արձագանքնել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասի հրթիռակոծության թեմային, որի հետևանքով նաև հայեր էին տուժել։ Դեռ այդ ժամանակ ահազանգ էր հնչեցվել Հալեպի երեխաներին, դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան, ես նշել էի, որ կառավարությունը պատրաստ է ընդունել և պատշաճ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների ու դպրոցականների համար»,- ասաց նա։
Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց. «Կցանկանայի, որ այս մասին բոլորը տեղյակ լինեին: Առաջարկում եմ , որ Սփյուռքի նախարարի վերադառնալուց հետո կառավարության նիստին մանրակրկիտ ներկայացվի, թե ինչ քայեր է անում նախարարությունը, և ինչ խնդիրներ ունի լուծելու կառավարությունը»: