|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը: Այն ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Խոսելով առաջնահերթությունների մասին` վարչապետն անդրադարձավ փոփոխված Սահմանադրության կյանքի կոչման կարևորությանը: Ըստ նրա` հետևողականորեն պետք է կյանքի կոչվեն ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող միջոցառումները: Առանց քաղաքական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության ավելացման, ըստ վարչապետի, հնարավոր չէ ստեղծել արդար ու մրցակցային միջավայր, հնարավոր չէ ապահովել լավատեսություն ապագայի նկատմամբ:
Կարապետյանը կարևորեց նաև միջին խավ ձևավորելու ու այն պահպանելու հարցը:
«Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից: Մենք պետք է նոր շունչ հաղորդենք պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերին`դրանք դարձնելով ժամանակակից, ճկուն և արդյունավետ: Այդ համակարգերը ասես սանիտարական մաքրման ենթարկելով` պետք է հասնենք նրան, որ նվազագույն ծախսերով ապահովենք առավելագույն արդյունք: Պետական կառավարման արդյունավետության առաջին նախապայմանը կոռուպցիայից զերծ լինելն է, սրա մասին շատ է խոսվում: Վստահ եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները»,- ասաց վարչապետը:
ՏԻՄ մակարդակում կոռուպցիան նվազեցնելու նպատակով խթանելու են պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: