կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 12:06
Հասարակություն

Շշով հարվածել է Գուրգենի գլխին ու դանակահարել նրա որդուն

Շշով հարվածել է Գուրգենի գլխին ու դանակահարել նրա որդուն

Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:

 

Նույն օրը, ժամը 23.05-ին, 23.25 և 23.55 հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Գուրգեն Մ.-ն և «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 1952 թ. ծնված Համլետ Պ.-ն:

 

Մայիսի 3-ին, ժամը 00.15-ին, Համլետ Պ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք,և նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն` Արթուր Պ.-ին ու հարևանին` Գուրգեն Մ.-ին: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն: