|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Նրա կարծիքով` միջոցառումները կազմակերպված էին բարձր մակարդակով, և մեր դիվանագիտությունը պատշաճ մակարդակով ներկայացավ:
Տեր-Գուլանյանը նշեց` այս տարի առաջին անգամ է զգացել այն, որ ապրիլի 24-ը սգո օր չէ:
«Այն այս տարի ավելի շատ հաղթանակի օր էր: Երբևէ այսքան հավաքական մեր ազգը չէր եղել: 1980 թվականից սկսած` այսպիսի համախմբածություն չէր առաջացել: Խորին շնոորհակալություն եմ հայտնում Հռոմի պապին, Քիմ Քարդաշյանին և Սերժ Թանկյանին»,- նշեց նա եւ հավելեց. «Երկրի նախագահից, համակարգողներից սկսած` ամեն ինչ մշակված էր դետալներով: Որևէ մեկի ոտքը չտրորվեց այս ընթացքում, ամեն ինչ շատ լավ ընթացավ»:
Մերուժան Տեր-Գուլանյանը մի հետաքրքիր կանխատեսում արեց: Նա նշեց, որ եթե առաջիկա երեք տարիների ընթացքում Թուրքիան չընդունի Հայոց ցեղասպանությունը` կքանդվի: