Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչ արտահայտություն է ունենալու Թուրքիայից Հայաստանի պահանջատիրությունը, եթե դա չի լինելու տարածքային պահանջների ձևով, պատասխանեց, որ ՀՀ նախագահը հայտնի հեռուստամեկնաբան Պոզներին տված հարցազրույցում ասել է, որ երբ հայերն ասում են «Հիշում և պահանջում ենք», նախ և առաջ, պահանջել ասելով, նկատի ունեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Իսկ ճանաչումից հետո մնացած հարցերը պետք է քննարկել, այսինքն` դուռը չի փակել նախագահը: Ինչ վերաբերում է, որ մենք տարածքային պահանջ չենք ներկայացնում, այո, Հայաստանի Հանրապետությունը և' Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, և' Ռոբերտ Քոչարյանի օրոք, և' այսօր երբեք Թուրքիային ուղիղ տարածքային պահանջ չի ներկայացրել, և սա նորություն չէ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքայի ՍԴ դիմելու հարցին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ Կիլիկիայի կաթողիկոսությունը իրավունք ունի դիմելու, և դիմել է: «Ես` սովորական մահկանացուս, իրավունք չունեմ հայոց Վեհափառներից մեկի դիմումները քննարկելու»,- ասաց նա: