Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել է, որ Սոֆիայում հարգել են Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Եղեռնին նվիրված բազմաբնույթ միջոցառումները շարունակվել են Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում, Սլիվենում:
Այդ օրը Վառնայի Սբ. Սարգիս եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց, նաև` երթ կազմակերպվեց:
Նույն օրը Պլովդիվում Հոգեհանգստյան կարգ կատարվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Խաչքարի առջև, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:
Ամբողջ օրվա ընթացքում Պլովդիվի Սբ. Գևորգ եկեղեցու զանգակատնից ծածանվում էր սև դրոշակը, ազդարարելով, որ պլովդիվահայերը չեն մոռացել Հայոց ցեղասպանության զոհերի անմահ հիշատակը:
Երեկոյան ժամը 18:00-ին տեղի հայ համայնքը կազմակերպել էր բազմամարդ երթ Պլովդիվի կենտրոնական փողոցներով:
Առավել մանրամասն` տեսանյութում