|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտատարությունից հետո ողջ Թուրքիան խուճապի է մատնվել: Թուրքական Hurriyet պարբերականը, նշելով, որ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կմեկնի ԱՄՆ՝ կանխելու նախագահ Բարաք Օբամայի` «ցեղասպանություն» արտասանելը, երեք կետերով ներկայացրել է, թե ի՞նչ տեղի կունենա, եթե Օբաման հայերին ուղղված ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» ասի:
Ստորև ներկայացնում ենք կայքի ներկայացրած կետերը:
1. ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը որոշող Դաշնային կառավարությունը, ամերիկյան դատարաններում ցեղասպանությունը որպես հիմք ներկայացնելով, հարուցված դատական գործերը շահելու ուժեղ հիմնավորում կտրամադրի:
2. Թուրքիան, ԱՄՆ դաշնային կառավարության կողմից ցեղասպանություն գործած համարվելով, ամերիկյան պետություններում կարող է պարտվել հարուցված` փոխհատուցման դատերում:
3. Օբամայի որոշումը մյուս երկրների համար նույնպես կարող է նախադեպ լինել, և իրավական նույն գործընթացը կարող է տեղի ունենալ այլ երկրներում ևս: