Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում տոնում են իրենց Նիկոլի հաղթանակը. այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ տեղադրելով լուսանկար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ 2021–ի հունիսի 15-ին այցելել էր Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկկողմ համաձայնագրի («Շուշիի հռչակագրի) ստորագրումը:
Տեղեկացնենք, որ այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կողմից հեղինակած հայտարարության նախագիծը՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ։ Սակայն Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հանձնաժողովի նիստում հայտնել էր, որ իրենք չեն միանալու Շուշիի հռչակագիրը դատապարտող ընդդիմության հայտարարությանը։