| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Panorama.am-ը հայտնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի, ներկայացրել էր Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գրավոր հայտարարության տեքստ, որում դատապարտվում է Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։
Ըստ Panorama.am-ի` գրավոր հայտարարությունն անվանվեց «Քեսաբ. դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»։ Հայտարարության տակ ստորագրած ԵԽԽՎ պատգամավորներն իրենց լուրջ մտահոգությունն են արտահայտում վերջերս Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում՝ հիմնականում հայաբնակ Քեսաբում, իրավիճակի սրման կապակցությամբ:
«Վերջին հարձակումը կատարվել է «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։
Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։
Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին»,- ասվում է ԵԽԽՎ-ում ընդունված գրավոր հայտարարության մեջ։
Մանրամասն` սկզբաղբյուր կայքում: