կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 10:05
Հասարակություն

Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: