|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից Yerkri.am-ը հետաքրքրվեց, թե հիմա ինչ փուլում են ԲՀԿ նախկին նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեության հարկային ստուգումները:
«Ճիշտն ասած` այս պահին իմ համակարգման ներքո չի գտնվում ստուգումների բլոկը, բայց կարծում եմ, որ ստուգումներն ավարտվելուց հետո առաջինը դուք տեղյակ կլինեք արդյունքների մասին»,- ասաց նա:
Փոխնախարարը մանրամասնեց, որ ստուգումների ժամկետները հետևալն են` 15 օր է նախատեսված` գումարած 10 օր կարող է երկարաձգվել փոքր ընկերությունների համար, իսկ խոշոր ընկերությունների համար կարող է երկարաձգվել մինչև 75 օր: Եվ բոլոր այն դեպքերում, երբ ստուգման ընթացքում անհրաժեշտ է լինում հարցումներ կատարել օտարերկրյա պետություններ, ապա ստուգման ընթացքը կարող է կասեցվել մինչև օտարերկրյա պետություններից հարցման պատասխանների ստացումը:
Այն դիտարկմանը, որ Հանրապետական կուսակցության շատ գործարարներ բողոքում են, որ հարկային մարմինները ուռճացված տուգանքներ են սահմանել, Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Ուռճացված լինելն ու չլինելը կարող են պարզվել դատարանում: Մենք ի սկզբանե բացառում ենք ուռճացված տուգանքներ կիրառելը»: