Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով հարուցված է քրեական գործ, իրականացվում է քննություն, որի արդյունքների մասին առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից կլինի հաղորդագրություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի գործին` նա ասաց, որ այն հիմնավորվել է` դրամական միջոցների մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ եւ ոչ նպատակային է ծախսվել: «Գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ պետբյուջե»,- հայտնեց Վանեցյանը:
Ֆուտբոլի ֆեդերացիայում նախկին ղեկավարների օրոք կատարված չարաշահումների և ստուգումների մասին հարցին ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես նման բան չեմ կարող ասել, որ նախկին ղեկավարների չարաշահումներն ենք մենք բացահայտում: Իհարկե, նոր ղեկավարություն է եկել, Ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տնտեսություն ունի, որը, բնականաբար, ստուգվում է՝ ինչն է ավել, ինչն է պակաս: Ես չեմ ասում, որ պակաս բան կա, կամ վատնված գումարներ կան, ոչ, դա սովորական գործընթաց է, որը պետք է արվի ղեկավարության փոփոխության դեպքում: Ֆեդերացիայում կատարում ենք մեծ աշխատանքներ, և կարծում եմ` ունենալու ենք դրական ձեռքբերումներ մեր ֆուտբոլում»: