|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Քոջաելի քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:
«Հայաստանի համար մեր դուռը դեռ բաց է, եթե, այսպես կոչված, ցեղասպանության կամ Արցախի բռնազավթման հարցում դրական քայլեր լինեն, ապա պատրաստ ենք ցանկացած տիպի համագործակցության: Պատրաստ ենք բանակցել հայ քաղաքական գործիչների, Հայաստանի իշխանությունների հետ: Սակայն դրանից առաջ պետք է լուծվի Արցախի հարցը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը, տեղեկացնում է թուրքական «Անադոլուն»:
Էրդողանը «աշխարհի բոլոր հայերին» կոչ է արել հրաժարվել Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից. «Այս հարցը ամբողջովին կտրվել է պատմական արմատներից և քաղաքականացվել է: Այս ամենից էլ ամենաշատը հայերն են տուժում: Գիտենք, որ նման որոշումներ կայացնողների հիմնական նպատակը հայերի իրավունքների պաշտպանությունը չէ»:
Թուրքիայի նախագահը հերթակա անգամ հիշատակել է Թուքրիայում ապրող եւ աշխատող հայերին: «Հայաստանից փախած և մեր երկրում հյուրընկալված հայեր կան: Մենք նրանց դեմ որևէ բան արե՞լ ենք: Մենք նրանց հյուրընկալել ենք, այնպես չէ՞…»,-ասել է Էրդողանը: