Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը, եթե ՀՀ նախագահին վիրավորելու կամ հայհոյելու վերաբերյալ այլ տեսանյութ դիտի, պատրաստ է այդ հայհոյողներին էլ ապտակել: «Որովհետև նա իմ գերագույն հրամանատարն է, ինքը իմ նախագահն ա: Ով նախագահին հայհոյի, նույնը կլինի»,- իր վերաբերյալ քննվող դատական նիստի ավարտին, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց նա:
Այս կապակցությամբ yerkir.am-ը ՀԱԿ պատգամավորից հետաքրքրվեց` արդյո՞ք Սվազյանը, գտնվելով ազատության մեջ, վտանգ չի ներկայացնում:
«Վտանգ ներկայացնում են նրա տերերը՝ կազմակերպիչները, պատվիրողները, նա պարզապես գործիք է, իսկ գործիքը վտանգավոր չէ, գործիք կիրառողն է վտանգավոր»,-պատասխանեց նա: Արամ Մանուկյանի խոսքով՝ անիմաստ է լուրջ վերաբերվել դատական գործընթացին: «Զարմանալի է, երբ մեղադրանքը պաշտպանող դատախազը համահունչ, ներդաշնակ պաշտպանում է ամբաստանյալի պաշտպանի դիրքորոշումը»,- ասաց նա:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: