կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-25 21:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ Իմ կարծիքը ՀՅԴ զուտ հայաստանյան կառուցի մասով մնում է նույնը. Փաշինյան

 ՏԵՍԱՆՅՈՒԹ Իմ կարծիքը ՀՅԴ զուտ հայաստանյան կառուցի մասով մնում է նույնը. Փաշինյան

Ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում թե լարվածություն կա ՀՀ կառավարության և ՀՅԴ-ի միջև, ըստ Yerkir.am-ի, Կապանում կայացած ասուլիսի ժամանակ, այսօր ասաց վարչապետ Նիկոոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ իրականությունն այն է, որ հակադրություն չկա: Եթե կա հակադրություն ապա Դաշնակցության այն հատվածի և Կառավարության միջև է, կամ, ավելի ճիշտ ԿԳՄՍ նախարարության, որոնք նախկին իշխանությունների և նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություներ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Իսկ ընդհանուր առմամբ ամբողջ Դաշնակցությանը նույն չափով չափել չի կարելի, հավաստիացրեց կառավարության ղեկավարը, ում կարծիքով՝ ՀՅԴ-ն և ՀՀ կառավարությունը համագործակության լուրջ պոտենցիալ ու պատրաստակամություն ունեն:

 «Մեզ համար խնդիր է ռազմավարական համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային, պետական հարցերի լուծման շուրջ: Համոզված եմ, որ Դաշնակության հետ, որպես համահայկական կառուցի, մենք կարող ենք կառուցողական երկխոսություն սկսել: Բայց իմ կարծիքը զուտ հայաստանյան կառուցի մասով մնում է նույնը: Եթե այդ արձանագրումը, փոփոխությունը տեղի չունենա, Հայաստանում Դաշնակցության քաղաքական ապագան շատ մշուշոտ կդառա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Սփյուռքի կառույցների, ավանդական կուսակցությունների հետ Փաշինյանի կառավարությունը խնդիր ունի ջերմ ու կառուցողական հարաբերություններ հաստատելու պատրաստկամություն ունի՝ հայտարարեց վարչապետը՝ ավելացնելով, որ այդ վերաբերմունքը հաճախ առիթ չեն ունենում արտահայտելու: