կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 18:04
Հասարակություն

Մարդ էլ չգիտի` ում հայհոյի (լուսանկարներ)

Մարդ էլ չգիտի` ում հայհոյի (լուսանկարներ)

Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումներին բազմիցս ենք անդրադարձել:

 

Երկու գետնանցումում էլ պարբերաբար լույս չի լինում, անցորդները ստիպված են լինում պատերից բռնած անցնել: Յուրաքանչյուր հրապարակումից հետո հանկարծ 100 վատտանոց մի լամպ է հայտնվում, 2 օր լույս տալիս ու նորից մարում` դարձյալ խիստ վտանգավոր լինելով անցորդների համար` ոչ միայն հնարավոր չէ անցնել, նաեւ հաճախ երեկոյան ժամերին թալանում են մարդկանց:

 

Ներկայումս երկու գետնանցումից մեկում մի փոքրիկ լամպ է վառվում, իսկ մյուսը ոչ միայն զրկված է լուսավորությունից, այլեւ անբարեխիղճ կամ կատաղած անցորդները ճյուղ-ճյուղ պոկել են կախովի առաստաղը, մի մասը թափել գետնին, մյուս մասը` մնում է կախված եւ փակել է անցորդների ճանապարհը՝ պատճառ դառնալով, որ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին վայր ընկնի:

 

Հսկայական խաչմերուկի անցումով անցնելը պարզապես վտանգավոր է, մեքենաների արանքը ճեղքելով փողոցը հատելը՝ նույնպես: Քաղաքապետարանի հեչ պետքն էլ չէ: Գուցե խնդրենք քաղաքապետին տրանսպորտի մոնիտորինգից հետո անցնել գետնանցումների մոնիտորինգի՞, որոնց պատերին, ի դեպ, հետաքրքիր գրառումներ կան նաեւ պետական մարմինների հասցեին: