կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 23:48
Քաղաքական

Վազգեն Մանուկյանին վարչապետ առաջարկելը երկրում իրավիճակ է փոխել. Ա. Ենոքյան

Վազգեն Մանուկյանին վարչապետ առաջարկելը երկրում իրավիճակ է փոխել. Ա. Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.
 
«Ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանին Հայաստանի անցումային շրջանի վարչապետ առաջարկելը երկրում իրավիճակ է փոխել։ Դրա ակնհայտ արտահայտությունը զանգվածային ակցիաների հուժկու դառնալն է, ոստիկանության կողմից ցուցարարներին փաստացի օրժանդակությունը եւ Երեւանի պարալիզացիան։
 
Ժողովուրդը առանց կոնկրետ բովանդակության բողոքի հանրահավաքներից հետո տեսնում է կոնկրետ գործողությունների ծրագիր, փոփոխությունների կոնկրետ ուղղություն, եւ որ ամենակարեւորն է՝ կոնկրետ անձնավորություն։
 
Միաժամանակ, Վազգեն Մանուկյանին կարելի է համարել Հայաստանի կողմից առաջադրված միասնական թեկնածու, քանի որ այն համաձայնեցվել է քաղաքական պրոցեսի մեջ եղած բոլոր քաղաքական ուժերի հետ։ Բացի այս 17-ից քաղաքական կուսակցություններ են համարվում Նիկոլի շուրջը խմբված մի քանի ԼՀԿ-ներ, որոնք վաղուց մարգինալացվել են եւ չեն ներկայացնում Հայաստանը։
 
Վազգեն Մանուկյանին այս մեկ տարում սպասում են 3 կարեւորագույն գործեր․
 
- Պատրաստվել պատերազմի
 
- Վերականգնել պետական ինստիտուտները
 
- Պատրաստել երկիրը նոր ընտրությունների»: