կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-15 12:13
Հասարակություն

Մեզ ձեռնտու է Էրդողանի պահվածքը

Մեզ ձեռնտու է Էրդողանի պահվածքը

Աշխարհում 1 միլիարդ 2 միլիոն կաթոլիկ կա, և Վատիկանում տեղի ունեցածը մեծ իրադարձություն էր, քանի որ մենք ինչ էլ անեինք, այս արդյունքին չէինք հասնի: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի և հնչեցված ելույթների մասին, նման կարծիք հայտնեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

 

Այն բանում, որ Ֆրանցիսկոս պապն արտասանեց «ցեղասպանություն» բառը, ըստ Սարգսյանի, իր մեծ ավանդն ուներ նաև նախկին պապը:

 

«Ես շատ ուրախ եմ, որ այդ խմբի մեջ էի, քանի որ նաև ֆիքսում էի այդ պատմական իրադարձության դրվագները: Կարծում եմ` սա շատ կարևոր սահման էր, որն անցանք, բարձունք, որը ոչ թե հաղթահարեցինք, այլ նվաճեցինք: Իսկ ինչ վերաբերում է դեպքերի հետագա ընթացքին և անդրադարձին, ժամանակը ցույց կտա»,- ասաց Սարգսյանը:

 

Նա նշեց նաև, որ հիմա դժվար կացության մեջ է հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ճիշտ կլիներ, որ նա ընդհանրապես ձայն չհաներ, քանի որ նրա ամեն մի արձագանքն ավելի մեծ ուշադրություն է հրավիրում եղածի վրա, և ավելի շատ մարդ է իմանում պատմական ճշմարտությունը: Այս առումով` մեզ ձեռնտու է Էրդողանի նման պահվածքը»,- ասաց Սարգսյանը: