Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Պուտին-Սարգսյան վերջին հանդիպման մասին լրագրողների հետ խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Նախ` անդրադարձ կատարվեց արժույթի փոփոխության հեռանկարներին: Հիշեցնենք, որ Պուտինն էր ակնարկել ԵՏՄ տարածքում միասնական արժույթ ունենալու և դոլարից հրաժարվելու մասին: Իսկ երեկ Բելառուսում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարներին` ռազմավարական կարևորության արտադրանքների վաճառքը կազմակերպել ռուբլիով և ոչ դոլարով:
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով` միասնական արժույթով գործարքներ իրականացնելը մեծ վերլուծություն պահանջող խնդիր է, որովհետև տեխնիկապես բարդ խնդիր է`անցնել հաշվարկային այլ միավորի, և միայն քաղաքական կամքը բավարար չէ:
«Առաջարկը ճիշտ առաջարկ է, որովհետև միջնորդավորված վալյուտայով աշխատելը նշանակում է ռիսկի տակ դնել ազգային վալյուտան: Ես չեմ տեսնում այն ռեսուրսները, որ Ռուսաստանը կարող է իր արժույթն ուժեղացնել` համեմատած դոլարի կամ եվրոյի հետ: Այդ պարագայում ձեռնտու են դառնում Հայաստան ներմուծումները: Եվ քանի որ մենք ռուսական գազի ու նավթամթերքի ներմուծողն ենք, ուստի կարևոր է հաշվարկային միջոց սարքել ռուբլին, մեզ ձեռնտու կլինի»,- ասաց պատգամավորը:
Նա նաև հավելեց, որ, մյուս կողմից, դա հակառակ ազդեցություն կունենա արտահանման վրա: