|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անշարժ գույքի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Հարց` Երևանաբնակներին, «գիտակներին» և Երևանի քաղաքային իշխանությանը ամեն գնով պաշտպանող մեր հայրենակից փոքրամասնությանը։
Երևանի փողոցներում և բակերում, (ամեն օր տարբեր հատվածներում) փողոց դուրս հորդող կոյուղին , որ ողողում է փողոցներն ու բակերը, խցանումը բացելուց, խնդիրը (ժամանակավոր ) վերացնելուց հետո, տվյալ փողոցը լվացման կարիք ունի՞ թե ոչ։
Հարցն, ըստ ինձ, սուր է, վայրերի քանակի օր օրի ավելացման և նույն տեղերի պարբերականության ավելացման ֆոնին, հաշվի առնելով նաև դիմացը ամառ է, բացի տհաճությունը, հոտից, նաև հիվանդությունների տարածման վտանգն է մեծանում։
Ու էական չէ դա ջուրը կառավարողի պարտականությունն է թե ոչ, դրա հսկելը վստահ քաղաքային իշխանության խնդիրն է»։