|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Sputnik Արմենիան գրում է, որ Հայաստանի քրեակատարողական ծառայությունը կալանավայրերի համար 227 տեսախցիկ է գնել։ Այս մասին է վկայում ՔԿԾ–ի ու «Այաս իմպեքս» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագիրը։
Տեսահսկման սարքավորումների տեղադրումը նախատեսվում է իրականացնել «Սևան», «Նուբարաշեն», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր», «Գորիս» ու «Վարդաշեն» ՔԿՀ–ներում:
Պայմանագրում նշվում է, որ ձեռք բերված 36 տեսախցիկը 6 ՄՊ պատկերի լուծաչափով են։ Մյուս 191–ը` 4 ՄՊ։ Դրանք ունեն մարդկանց և տրանսպորտային միջոցների ճանաչման համակարգ ու ներկառուցված միկրոֆոն` ձայնագրման համար։
Հավաքածուն ներառում է նաև ցանցային տեսագրիչներ, կոմուտատոր, օպտիկական մալուխներ, մետաղական պահարաններ, կոշտ սկավառակներ, մոնիտորներ և համակարգիչներ:
«Այաս Իմպեքս» ընկերության հետ կնքված պայմանագիրի ընդհանուր արժեքը 27,120 մլն դրամ է։