կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 17:18
Տարածաշրջան

Պարտություն և՛ դաշտում, և՛ սեղանին. Փայլանը նվաստացուցիչ է համարել ՌԴ պահվածքը Էրդողանի նկատմամբ

Պարտություն և՛ դաշտում, և՛ սեղանին. Փայլանը նվաստացուցիչ է համարել ՌԴ պահվածքը Էրդողանի նկատմամբ

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը անդրադարձել է մարտի 5-ին Մոսկվայում Սիրիայի Իդլիբ շրջանի վերաբերյալ տեղի ունեցած բանակցություններից առաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպասեցնելու միջադեպին:

«Ռուսական պետական հեռուստաընկերությունը ցույց է տալիս, թե ինչպես է Կրեմլը Էրդողանին նվաստացնելու համար նվաստացնում նրան: Եթե նույն ծառայությունը Էրդողանի անձնակազմը  մատուցեր Պուտինին, Պուտինը աշխարհը շուռ կտար: Պարտություն և՛ դաշտում, և՛ սեղանին», - գրում է Փայլանը:

Գրառմանը կից ներկայացվում է նաև Россия-1 ռուսական հեռուստաընկերության տեսանյութը, որում նաև նշվում էր, որ օրեր առաջ Էրդողանի խորհրդական, Անվտանգության և արտաքին քաղաքականության նախագահական կոմիտեի անդամ Մեսութ Հաքքը Ջաշընը համարձակվել էր հայտարարել, որ Ռուսաստանի դեմ 16 անգամ պատերազմել են և պատրաստ են նորից պատերազմել. հայտնում է Yerkir.am–ը:

Հիշեցնենք նաև, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ այդ նույն սրահում, գուցե ոչ պատահականորեն, գտնվում էին ռուս Եկատերինա Երկրորդ թագուհու բրոնզե արձանը, ով ռուս-թուրքական պատերազմում (1768-774թթ.) ջախջախել էր Օսմանյան կայսրությանը և «Բալկանները անցնելով» “Переход через Балканы” (1877-1878թթ.) բրոնզե քանդակը՝ նվիրված ռուս-թուրքական պատերազմին: