|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Իրանը ցանկանում է, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է իր Truth Social էջում։
«Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ «կոլապսի» մեջ է։
Մինչ նրանք փորձում են լուծել առաջնորդության հարցը, և ես հավատում եմ, որ նրանք կհաջողեն, նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։
Նշենենք՝ Հորմուզի նեղուցով, մինչ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմը, օրական անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ մեկ հինգերորդ մասը։
Համաշխարհային շուկա արտահանվող նավթի զգալի մասը կախված է այս նեղուցի անխափան գործունեությունից։