Պան Գի Մունը Աստանայում կարևորել Է միջուկային փորձարկումների արգելման մասին համապարփակ պայմանագրի վավերացումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, այսօր Աստանայում ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում, ընդգծել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ջանքերի շնորհիվ Սեմիպալատինսկի զինափորձարանը սարսափազդու իրադարձությունների վայրից վերածվել է հույսի խորհրդանիշի: Ինչպես ընդգծել Է Պան Գի Մունը, այն, ինչ նախկինում պայթյունների Էպիկենտրոն Էր, այժմ դարձել Է Ասիայի միջուկազերծ գոտու Էպիկենտրոնը:
«Դա օրինակ է, որին պետք է հետևեն մյուս տարածաշրջանները»,-ասել Է ՄԱԿ-ի գլխավոր քարուղարը: Միջազգային հանրակցությունն առաջթընթացի է հասել միջուկային զինաթափման և չտարածման բնագավառում: «Սակայն սպառնալիքները մնում են, և ես երախտագետ եմ ԵԱՀԿ-ի անդամ պետությունների գործունեության համար, մասնավորապես, ես ողջունում եմ ընթացիկ համագործակցությունը զանգվածային բնաջնջման զենքի չտարածման հարցերի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1540 բանաձևի կատարման հարցերի շուրջ»,-նշել Է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Միջուկային փորձարկումների արգելման վերաբերյալ համապարփակ պայմանագիրը բացառիկ կարևոր է չտարածման համար: «Ես քանիցս համարձակ քայլեր կատարելու կոչ եմ արել բոլոր երկրներին, հատկապես նրանց, որոնց կողմից վավերացումն անհրաժեշտ է, որպեսզի պայմանագիրն ուժի մեջ մտնի»,-հայտարարել է Պան Գի Մունը: