|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր կասկած է հայտնել Ասադի` քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու պատրաստակամության վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն:
«Նախագահ Ասադը, թվում է, դրական է վերաբերվում ՌԴ-ի առաջարկին: Դա ողջունելի է, սակայն ես զգում են միջազգային հանրության անվստահությունը և կիսում եմ այն»,- ասել է նա France 24-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ արեց Դամասկոսին` հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, ինչին Սիրիայի իշխանությունները տվեցին իրենց համաձայնությունը: