|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել կատարել կրակի դադարեցման մասին պայմանավորվածություններն ու զերծ մնալ բռնությունից. հայտնում է РИА Новости-ն: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:
«Նա (Պան Գի Մունը) կոչ է անում բոլոր կողմերին հարգել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, զերծ մնալ հետագա բռնությունից և կենտրոնանալ անհապաղ լիցքաթափման և երկխոսության շարունակման վրա՝ արագ և խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարը նաև լիարժեք աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ՝ կիսելով նրա անհանգստությունը՝ վերջին օրերին հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապած: