Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ուժային կառույցների ղեկավարների միջեւ հարաբերությունները բավականին լարված են: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ լարվածության պատճառն այն է, որ վերջինս, լինելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, ըստ էության, չի ենթարկվում Աբրահամյանին:
Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ լարվածությունը շատ հին է, գալիս է 1996 թվականից, եւ ինչպես ասում են՝ Աբրահամյանը մինչեւ հիմա չի կարողանում «մարսել» Գասպարյանի մի արտահայտությունը, բացի այդ՝ ոստիկանապետը եւս չի ենթարկվում վարչապետին: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հարաբերություններին, ապա դրանք էլ լարվել են, քանի որ Արգամիչը մտածում է, որ Օհանյանն «աչք ունի» իր պաշտոնի վրա: Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանին, ով նշեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: