Սեֆիլյանին և ՀԽ մյուս ձերբակալված անդամներին տեղափոխել են ՔԿՀ
Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունից:
Նշենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: