Արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության, 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվածների թվում են նաեւ Գևորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը։