|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած թիկնապահ Պասկալ Դյուվիերը Գեղարդ այցելությունից հետո Instagram-ի էջում գրել է.
«Գեղարդի վանքի ներսում, որը հիմնադրվել է 4-րդ դարում (ըստ Գրիգոր Լուսավորչի ավանդույթի): Սկզբում` որպես Այրիվանք (քարայրի վանք) անունով: Առաջին վանքն ավերվել է 9-րդ դարում արաբների կողմից:
Թեեւ, ըստ 1160-ականների արձանագրությունների, հիմնական եկեղեցին կառուցվել է 1215-ին՝ Զաքարե և Իվանե եղբայրների օրոք` Վրաստանի Թամար թագուհու զորավարների, ովքեր թուրքերից ետ են վերցրել Հայաստանի մեծ մասը:
Վանքի համբավը կապվում է մասունքների հետ: Ամենահայտնիներից նիզակն է, որով խոցվել է խաչին գամված Քրիստոսը, եւ որը Թադեւոս առաքյալը բերել է այդտեղ, եւ որի անունով էլ կոչվել է վանքը (Նիզակի վանք)»:
