|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին լրագրողները հարցրեցին, թե ինչպե՞ս կգնահատի Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, և ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել այդ այցից: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ակնկալիքներ թող ունենա նրանք, ովքեր շփվում, հարաբերվում են Քիմ Քարդաշյանի հետ: Ես նման ակնկալիքներ չունեմ, բայց չեմ էլ ուզում դրան ուռճացված բնույթ տալ: Հիմա մարդը հայ է արմատներով, եկել է իր հայրենիքը, պետք չէ ուրիշ երանգավորումներ դրան տալ: Պետք է այս ամեն ինչին պարզ նայել»:
Նա հավելեց, որ շատերը մոռանում են քայլի կարևորությունն այն առումով, որ նա ճանաչված մարդ է: «Շատերն ասում են` ո՞ւմ է պետք նրա ճանաչվածությունը օգտագործելը: Մոտեցումների հարց է: Իսկապես` խնդիրը պետք է տեղափոխվի անձնական կամ խիստ կոմպլեքսավորված դաշտից դուրս, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Հիմա մարդը եկել է Հայաստան, պտտվում է, կարող է նաև օգտակար գործ անել, պետք չէ մտածել, որ նրան արգելված է օգտակար գործ անելը: Նման բան գոյություն չունի: Այդ մարդն էլ իր զգացմունքներն ունի և կարող է իր զգացմունքներով օգտակար գործ կատարել»,- ասաց Արմեն Ռուստամյան:
Լրագրողները հարցրեցին նաև, թե կարո՞ղ է Քիմ Քարդաշյանը ներգրավվել պահանջատիրության պայքարի մեջ: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Քարդաշյանը ինքն է որոշում ներգրավվել պահանջատիրության պայքարի մեջ, ինչո՞ւ` ոչ որ: Ի՞նչ պակաս պահանջող է որ»: