|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը դեռևս անցած տարվա դեկտեմբերից ստուգումներ է սկսել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում։ Այս կոմբինատը, ինչպես հայտնի է, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Վերջինիս մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հաստատեց Ծառուկյանին պատկանող այդ կոմբինատում լայնածավալ ստուգումներ անցկացնելու փաստը, որոնք մինչ օրս շարունակվում են: Տեղեկացնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության հրապարակած 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ի պլանային ստուգումսերի ցանկում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն նշված չէ: Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ ստուգումները պլանային չեն, արտահերթ են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։