Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդարյանն այսօր ԱԺ ճապազրույցի ընթացքում նշեց, որ հարկային մարմինների կողմից անցկացվող ստուգումներին պետք է նորմալ վերաբերվել, քանի որ դա սովորական գործընթաց է` անկախ կուսակցական պատկանելությունից:
«Կառավարության ձևավորման օրվանից սկսած` Սերժ Սարգսյանի կողմից եղել է հայտարարություն, որ որևէ անձնական վերաբերմունք ու կուսակցական պատկանելություն չի կարող անդրադառնալ հարկային ստուգումների վրա»,- ասաց պատգամավորը:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ դիտավորյալ ու հատուկ դեպքեր չեն լինի, սակայն ստուգումները պետք է շարունակական բնույթ կրեն, բոլորը պետք է իրենց գործունեությունը ծավալեն օրինական դաշտում:
Հարցին, թե Սերժ Սարգսյանի եղբայրն է՞լ է ենթարկվում այդ օրենքներին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չենք անձնավորում գործընթացը, դա բոլորին է վերաբերում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումները դեռևս շարունակվում են: