Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժիրայր Սեֆիլյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նա կոչ է արել ՀՀ քաղաքացիներին` չանել բանկերից վերցրած վարկային մարումները: Սեֆիլյանը նաեւ հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի 24-ից իրենք, այսինքն` «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը, սկսելու է «գործող հանցավոր ռեժիմի հեռացման գործընթացը»:
Իմիջիայլոց, 100-ամյակը, եթե Ցեղասպանությանն է, ապա այն տարելից է, իսկ եթե, 100-ամյակ ասելով, Սեֆիլյանն եւ ընկերները նկատի ունեն այս տարի իր 100-ամյակը նշող «Կոկա-Կոլա»-ն, ապա ամեն ինչ ճիշտ է:
Ի՞նչ է ուրեմն ստացվում: Նախ` հաշվի առնելով, որ Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիներին վարկային մուծումներ չանելու վերաբերյալ կոչն անում է այսօր եւ ակնկալում, որ ՀՀ քաղաքացիները հենց վաղվանից չեն անելու իրենց վարկային մուծումները, բայց, միեւնույն ժամանակ, «այս հանցավոր ռեժիմին հեռացնելու գործընթացը» սկսելու են ոչ թե վաղվանից, այլ ապրիլի 24-ից, նշանակում է, որ վարկային մուծումներ չանելու կոչն ամենեւին էլ «այս հանցավոր ռեժիմին հեռացնելու գործընթացի» անքակտելի մաս չէ, ավելին` այդ գործընթացի հետ բոլորովին կապ չունեցող, ինչպես ժողովուրդը կասեր, «հավայի բան» է: Բայց սա դեռ ամբողջ փորձանքը չէ:
Հաշվի առնելով, որ, օրինակ, «այսօր դասից բոլորս փախչում ենք» կոչին մշտապես ոչ բոլոր աշակերտներն են միանում, եւ դասարանում մշտապես մնում են մի քանի աշակերտներ, արդյունքում տուժում են բոլորը, կարելի է տրամաբանել, որ Սեֆիլյանի` «վարկերը չենք մուծում» կոչին եւս ոչ բոլոր վարկառուներն են ընթացք տալու, ինչը նշանակում է, որ բանկերը, ունենալով դրա լրիվ իրավունքը, օրենքի շրջանակներում պատժելու են օրինախախտ վարկառուներին: Ո՞վ է տուժելու, ամենեւին էլ ոչ բանկերը: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանը բանկից վերցրած վարկ ունի՞…
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ