|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակը» գրում է . «Առաջիկայում Հայաստան կժամանի Քուվեյթի վարչապետը: Հիշեցնենք, որ Քուվեյթը բյուջեի ավելցուկ ունեցող, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, նավթի վրա նստած, հող չունեցող երկիր է: Մեր տեղեկություններով, քուվեյթյան կողմի հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա՝ Հայաստանում ստեղծել բարձր տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցներ, ինչպիսիք արդեն մեզանում ստեղծել է Էռնեկյանը, առաջարկվել է հայկական կողմին ռեալ ծրագրեր կազմել, որպեսզի իրենք գան, ստորագրեն, փող դնեն ու արագ աշխատեցնեն:
Ի դեպ, քննարկվում է ոչ միայն ջերմոցային, այլև բաց տարածքում գյուղատնտեսության զարգացման սխեման, ընդ որում, քուվեյթյան կողմը համաձայն է այդ տարբերակի դեպքում հակակարկտային սարքավորումների խնդիրը ևս լուծել: Վերջիններս ունեն նաև ջրի հետ կապված հետաքրքրություններ: Հայաստանում բոլորի համար այս օրերին ինտրիգը մեկն է՝ եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, ո՞վ կլինի Հայաստանում դրանց իրականացման «քավորը», շատերը կարծում են՝ Արգամիչի որդի Արգամը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։