Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է երկու տարի: Նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին հերոսի հարազատները, մարտական ընկերներն ու կուսակիցները:
«Ընկեր Հրաչի զոհվելը պետք է մեզ համար դաստիարակչական լինի, ինչպես որ նրա ապրած կյանքը: Ընկեր Հրաչն այն քիչ տիպարներից է, ովքեր գիտեն հարկ եղած ժամանակ մարտի դաշտ գնալ, հայրենիքին նվիրվել այնպես, ինչպես կնվիրվեր մարտի դաշտում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Նա yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընկեր Հրաչի սպանության բացահայտումն ի սկզբանե սխալ ուղղությամբ է տարվել: «Այն փաստը, որ մինչև հիմա չի բացահայտվել, վկայում է այն մասին, որ ճիշտ ուղղությամբ չեն գնացել: Նախկինում նրա նկատմամբ եղել է մահափորձ, այդ ուղղությամբ քննություն չի տարվել:Անհրաժեշտ է անցյալի դեպքերը ևս ուսումնասիրել»,- նշեց Մանոյանը:
Հրաչ Մուրադյանի մարտական ընկեր Ռաֆիկ Ղազինյանն իր ելույթում նույնպես խորհուրդ տվեց ուսումնասիրել անցյալը: «Քննեք ընտրությունների ընթացքը և կգտնեք այն ճիվաղին` թուրքին, ով սպանեց Հրաչին աշխատավայրի դիմաց»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում