Ոստիկանությունը Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության վերաբերյալ նոր մանրամասներ է հաղորդել:
Սպանության փաստով հարուցված քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանը ազատվել է արգելանքից, իսկ Արայիկ Պետրոսյանի դեմքից և քթից, ինչպես նաև նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջևի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջևի ձախ դռան շրջանակից և պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ, հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետը սպանվել էր ապրիլի 2-ի առավոտյան: