Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 08.40-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 23-ից 31-ն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք գողություններ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 31-ի ժամը 16.30-ից 16.40-ն ընկած ժամանակահատվածում Արթուր Մ.-ն Երևանի Կորյունի փողոցի 2 հասցեում գտնվող ԵՊԲՀ գրադարանում, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Դիշա Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ, 2 նկար, ուսանողական քարտ, առողջության ապահովագրության քարտ և Հնդկաստանի Հանրապետության բանկային քարտ:
Պարզվել է նաև, որ մարտի 31-ին, ժամը 15.10-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, նա ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքի լսարաններից մեկում 1996 թ. ծնված Լիլիթ Բ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: