Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը 2013թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում գտնվող առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել բջջային հեռախոս և նեթբուք համակարգիչ` տուժող Ա. Մ.-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի դրանից, Լեռնիկ Մելքոնյանը 2014թ. հունվարի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել վերոհիշյալ մարզում գտնվող բնակարան, գաղտնի հափշտակել է նոթբուք տեսակի համակարգիչ` տուժող Գ.Գ.-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Հիշեցնենք, որ երկու դրվագով գողություն կատարելու մեջ մեղադրվող Լեռնիկ Մելքոնյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: