|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ ներկայացրեց իրենց այն մոտեցումը, որը չի համընկնում եռյակի գաղափարների հետ: Նա շեշտեց, որ իրենք դեմ են Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե, հաշվի առնելով ակնհայտ տարակարծությունները, ինչո՞ւ չի հայտարարում եռյակից դուրս գալու մասին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Երեք ուժերի համագործակցությունից դուրս գալու որևէ խնդիր չկա, բայց եթե այս համագործակցությունը պետք է դուրս գա խորհրդարականական շրջանակներից, պետք է այլ ձևով ներկայանա ժողովրդին»: Նա հավելեց, որ եռյակը պետք է ժողովրդի առջև հուշագիր ստորագրի, ասի, որն է շարժման անունը, դրա նպատակը, որոնք են այդ նպատակն իրացնելու միջոցներն ու որոշումներ կայացնի:
«Ահագին գործ արվել է, փոխզիջում եղել է, հարթակից հայտարարվել է շարժման, գրասենյակների մասին, բայց միանշանակ և միաձայն նպատակի և միջոցների մասին չի հայտարարվել: Չի կարելի ժողովրդին բերել և հերթական անգամ արձակուրդ ուղարկել, մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ուր է գնում այս ամեն ինչը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: