|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից Սենատ ներկայացված՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 13-ին կայացած Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նույնպես վետո էր դրել քվեարկության վրա: Փերդյուն պատճառաբանել է, թե դեռևս ժամանակը չէ այն քննարկելու համար:
Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր Լինդսի Գրեհեմի և թուրքական լոբբինգի միջև կապի մասին:
Ի դեպ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 27-ին ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը նշել է, որ եթե սենատոր Դեյվիդ Փերդյուն իր մեջ չի կարողանում այդքան քաջություն գտնել՝ մերժելու Էրդողանի վետոն ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, ապա նա պետք է պարզապես դեմ քվեարկի թիվ 150 բանաձևին: «Եթե սենատոր Փերդյուն և նրա մի շարք գործընկերներ ցանկանում են դեմ քվեարկել թիվ 150 բանաձևին, ապա նրանք պետք է չխանգարեն Սենատի իրենց գործընկերների ճնշող մեծամասնությանը՝ քվեարկել այս երկկուսակցական բանաձևի օգտին»,- նշել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը իրենց աջակցությունն էին հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: