Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ բարձրացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հարցը:
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ կոնգրեսականները աջակցում են մարդու իրավունքների պաշտպանության նոր նախաձեռնությանը` ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շփումների զարգացմանը` անպատիժ մնացած հանցագործության արդարացի ճանաչման ճանապարհով:
Թիվ 227 բանաձեւին, որը վերնագրված է «Հայոց ցեղասպանության իրողության արդարացի ճանաչման մասին», աջակցում են կոնգրեսականներ Էլիոթ Էնգելը, Սկոթ Գարեթը, Ռաշ Հոլթը, Սթիվ Իսրայելը, Նիտա Լոուին, Գրեյս Նապոլիտանան, Դեւին Նյունսը, Ջենիս Շակովսկին, Էլիսոն Շվարցը, Բրեդ Շերմանը, Ջոն Թիերնին, Քրիս վան Հոլենը եւ Հենրի Վաքսմանը:
Բանաձեւը 2013-ի մայիսին համահեղինակել են կոնգրեսականներ Դեւիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը եւ Ֆրենկ Փալոնը: Այն, ըստ կոնգրեսականների, «արտացոլում է նախկինում Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելը», եւ, մասնավորապես, մեջբերվում են ԱՄՆ կառավարության 1951 թվականի մայիսի 28-ի` ՄԱԿ-ի միջազգային դատարանին ուղղված հայտարարությունը` կազմված Ցեղասպանության կոնվենցիայի հարցով, 1981 թվականի ապրիլի 22-ի` ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հայտարարությունը, նաեւ Կոնգրեսի` 1975 եւ 1984 թվականներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված փաստաթղթերը: