Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշման նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը: Որոշման նախագիծը Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու մասին է:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ եթե հարցին նայում ենք իրավաբանական տեսանկյունից, ապա այն խոստումը և պարտավորությունը, որը ստանձնեց ՀՀ գխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, մինչ այժմ չի կատարել:
«Մենք մինչ այժմ չգիտենք՝ նա դիմե՞լ է Ռուսաստանին և պատասխան ստացել է, թե՞ ոչ: Այդ ինչպե՞ս է լինում, որ իմ նամակին պատասխան է գալիս, որտեղ հստակ նշվում է, որ իրենք չեն պատրաստվում Պերմյակովին փոխանցել Հայաստանին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց. «ՀՀ գլխավոր դատախազին ուղղված պատասխանի համար ժամկետներ նախատեսված չեն: Սա փաստ է, և բոլոր, այդ թվում` մասնավոր իրավաբանական բուհում կրթություն ստացողը պետք է իմանար սրա մասին: Սա իսկապես անթույլատրելի է, որ շահարկում ենք այս մեծ ողբերգությունը»:
Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Ինձանից այս կողմ նստած երկու երիտասարդները արդեն քանի անգամ է փորձում են անձնական վիրավորանքների անցնել: Անկախ այն փաստից, թե դուք քանի կուսակցություն եք փոխել և դեռ քանիսն եք պատրաստվում փոխել, միևնույն է, չեք կարող կաշկանդել ինձ»:
Սամվել Ֆարմանյանը կրկին փորձեց հակադարձել. «Կան մարդիկ, որոնք ավելի հաճելի են իրենց տանը, քան տանից դուրս, մասնագիտական առումով` թերեւս մեր որոշ գործընկերներ պետք է տեղյակ լինեն նվազագույնի մասին, որ գլխավոր դատախազը հանդես է գալիս ՀՀ անունից, և որքան էլ պատգամավորները նամակով դիմեն, չեն կարող հանդես գալ ՀՀ անունից, սա շատ կարևոր տարբերություն է, իսկ միջպետական համաձայնագրերը չեն նախատեսում նամակի պատասխանի ժամկետներ: Անթույլատրելի է անգրագիտությունը»:
Սկսվեց լեզվակռիվ Զարուհի Փոստանջյանի ու Սամվել Ֆարմանյանի միջև, որին միջամտեց Էդուարդ Շարմազանովը: «Սա շուկա չէ, նիստը վարող ունի»,- ասաց նա: