|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արարատի մարզի Նորամարգ գյուղում կայծակնային քաղցկեղից զինվոր է մահացել: Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը yerkir.am-ին հայտնեց, որ մահացածը 19-ամյա Խդր Սարոյանն է, ով 4 ամիս առաջ էր զորակոչվել: Գյուղապետը հայտնեց, որ Խդրը սկզբում Արցախում էր ծառայում, հետո տեղափոխվել էր Վանաձոր:
«Վերջին շրջանում Մուրացանի հոսպիտալում էր պառկած, 5 օր առաջ բերեցին տուն, այստեղ էլ մահացավ»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղապետն ու հավելեց, որ տղան նոր էր ընդունվել Երևանի պետական համալսարան:
Գալստյանը հայտնեց, որ Խդրը ընտանիքի միակ արու զավակն էր, տղայի ծնողներն անասնապահությամբ են զբաղվում: Սարոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը: