կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-11 12:43
Հասարակություն

Մարտական դիրքում մահացած Էդգարն ընտանիքի միակ արու զավակն էր. 20 օրից զորացրվելու էր

Մարտական դիրքում մահացած Էդգարն ընտանիքի միակ արու զավակն էր. 20 օրից զորացրվելու էր

Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր` ժամը 01:33-ի սահմաններում, մարտական դիրքում մահացած զինծառայող, շարքային Էդգար Մելքոնյանը Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից էր, ընտանիքի միակ արու զավակը: Ի դեպ` 20 օր էր մնացել զինծառայողի զորացրվելուն: Նա ապրում էր ծնողների և քրոջ հետ:

Yerkir.am-ին զինծառայողին ճանաչողները պատմեցին, որ Էդգարը սովորական ընտանիքից է, հայրն աշխատում է «Տաշիր» ՍՊԸ-ում, իսկ քույրը` շրջանի կրթության բաժնում:

Նշենք, որ, նախնական տվյալների համաձայն, երիտասարդն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է հասցրել: Էդգարի հարազատների  խոսքով` սակայն, անհնար է, որ նա ինքնասպանություն գործեր, քանի որ կյանքով լի տղա էր:

«Հանգիստ, շատ լավ, համեստ տղա էր, ընկերական շրջապատում հարգված: Ոչ ոք չգիտի` ինչ է եղել, բայց անհնար է նա նման քայլի դիմեր»,- մեզ հետ զրույցում ասացին Էդգարի հարազատները՝ հավելելով. «Քաշաթաղի շրջանը սգում է, ահավոր լուր էր…»:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: